«Ճանապարհային երթևեկության մասին» ՀՀ օրենքի համաձայն`
Հեծանվորդներին արգելվում է՝
ա) երթևեկել առանց ղեկը բռնելու.
բ) փոխադրել ուղևորներ (բացառությամբ հուսալի ոտնատեղերով կահավորված լրացուցիչ նստատեղերի վրա մինչև 7 տարեկան երեխաների).
գ) փոխադրել բեռ, եթե այն խանգարում է վարելուն, կամ եթե բեռը երկարությամբ կամ լայնությամբ ավելի քան 0,5 մ գերազանցում է այդ տրանսպորտային միջոցի եզրաչափը.
դ) հեծանվային արահետի առկայության դեպքում երթևեկել արահետից դուրս.
ե) կատարել ձախ շրջադարձ կամ հետադարձ տրամվայի երթևեկությամբ, ինչպես նաև տվյալ ուղղությամբ մեկից ավելի երթևեկության գոտի ունեցող ճանապարհներին: