ՀՀ կառավարության 2016 թվականի մայիսի 19–ի ՀՀ կառավարության թիվ 498–Ն որոշման 13–րդ կետում սահմանվել է.
1) 2016 թվականի ամառային զորակոչի ընթացքում զորակոչային ռեսուրսներն առավելագույնս օգտագործելու նպատակով փոխադրման, ավարտական քննությունները, դիպլոմային աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանություններն ավարտել`
ա. դպրոցներում` մինչև 2016 թվականի հունիսի 24-ը,
բ. քոլեջներում, ուսումնարաններում` մինչև 2016 թվականի հունիսի 24-ը,
գ. բարձրագույն ուսումնական հաստատություններում` մինչև 2016 թվականի հունիսի 1-ը,
դ. սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատին տրամադրել մինչև 2016 թվականի հունիսի 30-ը ներառյալ 18 տարին լրացող` դպրոցները, քոլեջները և ուսումնարաններն ավարտող, բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննություններին մասնակցելու հայտ ներկայացրած արական սեռի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվանական ցուցակները,
ե. մինչև 2016 թվականի հուլիսի 15-ը Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատին տրամադրել Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ պետական պատվերի շրջանակներում (պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքով) ընդունված զորակոչիկների անվանացուցակը` ըստ բնակության վայրի հասցեների և զինվորական կոմիսարիատների,
զ. օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններում պետական պատվերով, միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերով սովորելու մրցույթին հայտ ներկայացրած, ինչպես նաև այդ մրցույթով հաղթող ճանաչված և օտարերկրյա պետություններ ուսումնառության գործուղվելու ենթակա դիմորդների անվանացուցակները Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն ուղարկել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի N 117-Ն որոշման հավելվածի 7-րդ և 8-րդ կետերով սահմանված կարգով և ժամկետներում.
2) մագիստրոսական և ասպիրանտական կրթություն իրականացնող բուհերում ու գիտական կազմակերպություններում պետական պատվերի շրջանակներում (տարկետման իրավունքով) մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ընդունելություններն ավարտել մինչև 2016 թվականի հունիսի 20-ը.
3) Հայաստանի Հանրապետության տարածքային զինվորական կոմիսարիատներին կից հանձնաժողովներում նոր նշանակված բժիշկ-մասնագետների համար, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում պետպատվերի շրջանակներում, կազմակերպել Զորակոչիկների ռազմաբժշկական փորձաքննության 35-ժամյա ծրագրով կատարելագործման դասընթացներ»: