«Կուտակային կենսաթոշկաերի մասին» ՀՀ օրենքի 5–րդ հոդվածում սահմանված է.
«Պարտադիր կուտակային բաղադրիչին պարտադիր կարգով մասնակցում են 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված`
ա) վարձու աշխատողները և հանրային ծառայության մեջ գտնվող անձինք, բացառությամբ զինվորական ծառայողների և նրանց հավասարեցված անձանց,
բ) նոտարները,
գ) անհատ ձեռնարկատերերը»:
Նույն օրենքի 76–րդ հոդվածում ամրագրված է.
«Սույն օրենքով պարտադիր կուտակային վճար կատարելու պարտավորություն ունեցող անձինք պատասխանատվություն են կրում կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար:
Պարտադիր կուտակային վճարը սահմանված ժամկետում չկատարելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցը (նրա համար պարտադիր կուտակային վճարումներ կատարելու պարտականություն ունեցող անձը՝ հարկային գործակալը) վճարում է տույժ՝ ժամանակին չմուծված պարտադիր կուտակային վճարի գումարի 0.15 տոկոսի չափով:
Եթե սույն օրենքի 6-րդ հոդվածի համաձայն` պարտադիր կուտակային բաղադրիչին կամավոր միացած անձը չի հայտնել իր գործատուին (հարկային գործակալին) պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակից լինելու մասին, ապա սույն հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությամբ սահմանված տույժը գործատուի նկատմամբ չի կիրառվում մինչև հարկային մարմնի կողմից տվյալ անձի պարտադիր կուտակային բաղադրիչին մասնակցության փաստի մասին տեղեկացվելը:
Սույն մասով նախատեսված տույժը կիրառվում է ժամանակին չմուծված պարտադիր կուտակային վճարի գումարների նկատմամբ՝ կետանցման ամբողջ ժամանակահատվածի համար, բայց ոչ ավելի, քան 365 օրվա համար:
Պարտադիր կուտակային վճարներ չկատարելու կամ ուշացումով կատարելու համար գանձված տույժերի հաշվին ձեռք են բերվում այն պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը, որին այդ պահին պարտադիր կուտակային վճարներ է կատարում մասնակիցը (մասնակիցները), ում համար չի կատարվել կամ ուշացումով է կատարվել պարտադիր կուտակային վճարը:
(…)»։