Ուշադրություն ձեռնարկատիրությամբ զբաղվող անձանց

Եթե զբաղվում եք ձեռնարկատիրական գործունեությամբ, ապա «Հսկիչ դրամարկղային մեքենաների շահագործման մասին» ՀՀ օրենքի համաձայն պետք է ունենաք հսկիչ դրամարկղային մեքենա։

Ուշադրություն, Ձեր ունեցած մեքենան պետք է համապատասխանի ներքոշարադրյալ պայմաններին.

ՀԴՄ-ն պետք է ունենա`

ա. ֆիսկալային հիշողություն,

բ. օգտագործողի մուտքի անվանումը և գաղտնաբառ մուտքագրելու հնարավորություն (յուրաքանչյուրը` ոչ պակաս 4 կարգից),

գ. ինդիկատոր` պատասխանատու անձի համար (պատասխանատու անձ է համարվում այն անձը, ում վրա սահմանված կարգով դրված է ՀԴՄ-ի միջոցով հաշվարկներ իրականացնելու պարտականությունը),

դ. մակնշվածք, որում պետք է նշված լինեն ՀԴՄ-ի անվանումը, գործարանային համարը, թողարկման տարեթիվը, ՀԴՄ-ն արտադրողի ֆիրմային նշանը: Մակնշվածքի դրոշմման եղանակը պետք է ապահովի դրա պահպանվածությունը ՀԴՄ-ի ծառայության ամբողջ ժամկետի ընթացքում,

ե. չջնջվող հիշող սարք` նվազագույնը 128 ՄԲ ծավալով,

զ. 256 ՄԲ օպերատիվ հիշողության, 256 ՄԲ հիմնական հիշողության և մինչև 32 ԳԲ լրացուցիչ հիշողության քարտ տեղադրելու հնարավորություն,

է. SIM քարտով` 3G, 2G և GPRS կապուղիներով, Ethernet պորտով համացանցի միջոցով վերադաս հարկային մարմնի տեղեկատվական համակարգին միանալու հնարավորություն,

ը. SAM քարտով կոդավորման հնարավորություն,

թ. PCI EMV 1 և 2 կարգերի համապատասխանության սերտիֆիկատ,

ժ. ծրագրային ապահովման փոփոխության և նոր մոդուլների ինտեգրման հնարավորություն.

ՀԴՄ-ն պետք է ապահովի`

ա. ցանցային սնուցման անջատման դեպքում էներգաանկախ հիշողության մեջ դրամական գործարքների մասին տեղեկատվության, ինչպես նաև ծառայողական տեղեկատվության պահպանումը,

բ. թվաբանական գործողությունների կատարումը ներսարքված հաշվարկիչի կողմից` գումարում, հանում, բազմապատկում,

գ. աշխատանքի հիմնական ռեժիմների ծրագրավորումը,

դ. աշխատունակությունն էլեկտրացանցի (էլեկտրասնուցման) վթարային անջատումներից հետո,

ե. ՀԴՄ-ի անխափան աշխատանք` միջավայրի ջերմաստիճանի 0-40oC տիրույթում և մթնոլորտի 95 տոկոս (+25oC պայմաններում) հարաբերական խոնավության դեպքում.

զ. վերադաս հարկային մարմնի կողմից հաստատված հատուկ ձևաչափով (արձանագրությամբ) տեղեկատվական համակարգի հետ աշխատանքը,

է. վերադաս հարկային մարմնի կողմից տրամադրված ալգորիթմով վիճակահանությանը մասնակցող թվերի գեներացումը,

ը. բանկային պլաստիկ քարտերի (չիպային և մագնիսական) միջոցով դրամական հաշվարկների իրականացումը,

թ. համապատասխան պարբերականությամբ` առնվազն յուրաքանչյուր 4 ժամը մեկ անգամ կապի հաստատումը Հայաստանի Հանրապետության կառավարությանն ֆինանսների նախարարության (այսուհետ` հարկային մարմնի) տեղեկատվական համակարգի հետ` տվյալների փոխանակման նպատակով (կտրոնների տվյալների ուղարկումը և նոր տվյալների ստացումը հարկային մարմնի միասնական շտեմարանից),

ժ. հարկային մարմնի տեղեկատվական համակարգի հետ համապատասխան տվյալների (ամսաթիվը, ժամը և այլն) ներդաշնակեցումը (համապատասխանեցումը),

ժա. տվյալ և հաջորդ ամիսների վիճակահանության շահող թվերը վերադաս հարկային մարմնի տեղեկատվական համակարգից ստանալու և պահպանելու հնարավորություն` հետագայում դրանք ՀԴՄ-ի կտրոնի վրա արտատպելու նպատակով,

ժբ. հնարավորություն SAM քարտի միջոցով կոդավորելու տվյալները RSA ստանդարտին համապատասխան և պահպանելու այն հատուկ չջնջվող հիշող սարքի մեջ (նվազագույնը 128 ՄԲ),

ԻՐԱՎԱԲԱՆ.NET

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել