Այդ փոխհարաբերությունների համատեքստում անհրաժեշտ է իմանալ ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովող ոստիկանի պարտականությունների մասին, քանզի ստորև նշված դեպքերում են ծագում դրանք։
Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով ոստիկանությունը պարտավոր է`
1) իրականացնել պետական վերահսկողություն`
ա) ճանապարհային երթևեկության կանոնների և տեխնիկական նորմերի պահանջների պահպանման նկատմամբ,
բ) ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելու համար նախատեսված տրանսպորտային միջոցների և դրանց կցորդների շահագործման ընթացքում դրանց տեխնիկական վիճակի և կահավորման անվտանգության ապահովման նկատմամբ.
2) կարգավորել ճանապարհային երթևեկությունը.
3) օրենսդրությամբ սահմանված դեպքերում իրականացնել տրանսպորտային միջոցների ուղեկցում.
4) իր իրավասության սահմաններում իրականացնել ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելու համար նախատեսված տրանսպորտային միջոցների և դրանց կցորդների պետական հաշվառում.
5) ընդունել վարորդական վկայական ստանալու քննություններ և տալ տրանսպորտային միջոցներ վարելու ազգային վկայականներ.
6) տալ տրանսպորտային միջոցներ վարելու միջազգային վկայականներ.
7) իրականացնել ճանապարհատրանսպորտային պատահարների և ճանապարհային երթևեկության բնագավառում վարչական իրավախախտումների պետական հաշվառում: