Մարտի 30-ին Սյունիքի մարզի համայնքներից մեկի ղեկավարը հաղորդում է տվել, որ անհայտ մեկը բջջայինով զանգել է իրեն ու ներկայանալով՝ որպես պաշտոնյայի որդի, խնդրել է, որ իրեն 50 հազար դրամ գումար փոխանցի՝ վերդարձնելու պայմանով: Գումարը փոխանցվել է, սակայն այս անձն այն ետ չի վերադարձրել: Ոստիկանները բացահայտել են, որ անձը իրականում պաշտոնյայի որդի չէ:
Փաստինֆո լրատվական կայքը նշել էր, թե անձը ներկայացել է որպես Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին: Այս տեղեկությունը փորձեցինք պաշտոնապես ճշտել և՛ ոստիկանությունից, և՛ քննչական կոմիտեից, երկու աղբյուրներն էլ խուսափեցին հստակ պատասխան տալ: