Զինծառայողը կարող է տեղափոխվել հետագա ծառայությունը շարունակելու՝
1) Հայաստանի Հանրապետության զինված ուժերից պետական լիազոր այլ մարմին.
2) պետական լիազոր այլ մարմնից Հայաստանի Հանրապետության զինված ուժեր.
3) պետական լիազոր մի մարմնից պետական լիազոր այլ մարմին:
Զինծառայողի տեղափոխությունը կատարվում է պետական լիազոր համապատասխան մարմինների հետ համաձայնեցված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Պայմանագրային զինծառայողի՝ վերը նշված կարգով տեղափոխությունը կատարվում է նրա խնդրանքով կամ համաձայնությամբ:
Սպայական և ենթասպայական կազմերի տեղափոխությունը ձևակերպվում է պետական լիազոր մարմնի ղեկավարի, իսկ շարքային կազմինը՝ պետական լիազոր մարմնի ղեկավարի՝ կադրային աշխատանքները համակարգող (կամ համապատասխան) տեղակալի հրամանով:
Տեղափոխվող զինծառայողի անունը հանվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի (պետական լիազոր այլ մարմնի) անձնակազմի ցուցակներից և գրանցվում պետական լիազոր այլ մարմնում (Հայաստանի Հանրապետության զինված ուժերում): Ընդ որում, մինչև պետական լիազոր համապատասխան մարմնի (Հայաստանի Հանրապետության զինված ուժերի) անձնակազմի ցուցակներում գրանցվելու օրը, նա համարվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի (պետական լիազոր այլ մարմնի) զինծառայող: