Ռուսաստանյան LifeNews լրատավակայքին հայտնի են դարձել վթարի ենթարկված FlyDubai ավիաընկերության «Բոինգ 737-800» օդանավի ուղևորների անվանացանկը: 55 հոգուց բաղկացած ցանկում, նախանկան տվյալներով, հայեր և ՀՀ քաղաքացիներ չկան:
Հիշեցնենք, որ ողբերգությունը տեղի է ունեցել այս գիշեր ժամը 3:50 րոպեին՝ Դոնի Ռոստովի օդանավակայանում: Դուբայից վերադարձող օդանավը վատ տեսանելիության հետևանքով չի կարողացել վայրէջք կատարել առաջին իսկ փորձից և երկրորդ փորձն է կատարել, սակայն պոչային հատվածով գետնին է հարվածել և ընկել: 55 ուղևորները եղել են ռուսներ, իսկ օդանավի անձնակազմը՝ արտասահմանցիներ են եղել: Բոլորը մահացել են: Նշվում է նաև, որ զոհվածներից 4-ը երեխաներ են եղել: