Այսօր գիշեր, ժամը 3.50-ին Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի օդանավակայում տեղի է ունեցել ողբերգական ավիավթար: Դուբայից դեպի Դոնի Ռոստով թռիչք կատարող Բոինգ-737-800 ինքնաթիռը եղանակային վատ պայմանների պատճառով չի կարողացել վայրէջք կատարել առաջին անգամից և փորձել է կատարել երկրորդ պտույտը, որի ընթացքում ինքնաթիռի հետնամասը հարվածել է գետնին և ընկել: Ինքնաթիռում գտնվող բոլոր 55 ուղևորները և անձնակազմը զոհվել են: Այս մասին հայտնում է lifenews.ru-ը:
Թռիչքը իրականացնում էր FlyDubay ավիաընկերությունը:
Քիչ առաջ հրապարկվել է զոհվածների նախնական ցանկը, որտեղ հայկական անուններ չկան: