ՀՀ կառավարության թիվ 113–Ն որոշման համաձայն սահմանված է.
Գծանշումը կարող է կատարվել տարբեր նյութերով (ներկով, ջերմապլաստիկով, սառը պլաստիկով, պոլիմերային ժապավեններով, հատային կաղապարներով, լուսանդրադարձիչներով և այլն):
Գծանշումներ կատարելիս` դրանց շեղումը նախագծային դրույթից չպետք է գերազանցի 5 սմ-ը:
Գծանշվող գծերի չափերի շեղումները չպետք է գերազանցեն`
1) 1 սմ-ը` գծի լայնությամբ.
2) 5 սմ-ը` նրբագծերի և խզվածքների երկարությամբ:
Գծանշումը երթևեկելի մասի մակերևույթից չպետք է բարձր լինի 6 մմ:
Վարորդների տեսողական կողմնորոշման համար կիրառվող լուսանդրադարձիչները` ինքնուրույն կամ հորիզոնական գծանշման հետ զուգակցված, երթևեկելի մասի մակերևույթից չպետք է բարձր լինեն 20 մմ: