Արդյո՞ք ոստիկանն իրավունք ունի Ձեզնից պահանջելու բացել ավտոմեքենայի բեռնախցիկը, որպեսզի զննի այն

Պարբերաբար հետևելով մեր ընթերցողներին հուզող հարցերին, այսօեր մեր բազմաթիվ ընթերցողների խնդրանքով Իրավաբան.net-ը ներկայացնում է հետևյալ հարցի պատասխանը.«Արդյո՞ք ոստիկանն իրավունք ունի պահանջելու բացել Ձեր ավտոմեքենայի բեռնախցիկը և զննել այն»։

Այդ հարցի պատասխանն իրականում ամրագրված է «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 24–րդ հոդվածում։

Այդ հոդվածի համաձայն սահմանված է.

«Ճանապարհային երթևեկության անվտանգությանն սպառնալու կամ ճանապարհային երթևեկության կանոնները խախտվելու դեպքերում, ինչպես նաև տրանսպորտային միջոցների հետախուզման, տրանսպորտային միջոցներով ապօրինի բեռներ, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք, առարկաներ, հանցագործության գործիքներ և հանցագործության հետքեր կրող այլ առարկաներ, ինչպես նաև հետախուզվող անձանց տեղափոխման մասին տեղեկություններ կամ հիմնավոր կասկածներ առկա լինելու դեպքերում ոստիկանությունն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով՝

1) կանգնեցնել տրանսպորտային միջոցները, ստուգել ճանապարհային երթևեկությանը մասնակցելու իրավունք վերապահող և փոխադրվող բեռի փաստաթղթերը.

2)  օրենքով սահմանված դեպքերում և կարգով արգելել տրանսպորտային միջոցների և դրանց կցորդների շահագործումը.

3) վարորդների կամ քաղաքացիների ներկայությամբ զննել տրանսպորտային միջոցները, ինչպես նաև փոխադրվող բեռը՝ քաղաքացիական շրջանառությունից հանված առարկաներ, նյութեր և իրեր, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք, առարկաներ, հանցագործության գործիքներ և հանցագործության հետքեր կրող այլ առարկաներ տեղափոխելու մասին տեղեկություններ կամ հիմնավոր կասկածներ առկա լինելու դեպքերում

(…)»

Այսպիսով, վերոհիշյալ իրավական նորմերի մեկնաբանությունը ուղղակիորեն վկայում է այն մասին, որ ոստիկանն իրավունք ունի բացել Ձեր ավտոմեքենայի բեռնախցիկը և զննել այն։ Եվ ոչ միայն, վերհիշյալ իրավանորմից բխում է նաև, որ ոստիկանն իրավունք ունի զննել առհասարակ Ձեր տրանսպորտային միջոցը, սակայն ուշադրություն ոստիկանն իրավունք չունի խուզարկել Ձեր ավտոմեքենան առանց դատարանի որոշման, այս մասին Իրավաբան.net-ը կանդրադառնա առաջիկայում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել