ՀՀ աշխատանքային օրենսգրքի 184–րդ հոդվածի համաձայն սահմանված է.
«Արտաժամյա աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար, ժամային դրույքաչափից բացի, վճարվում է հավելում` ժամային դրույքաչափի 50 տոկոսից ոչ պակաս չափով, իսկ գիշերային աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար` ոչ պակաս, քան ժամային դրույքաչափի 30 տոկոսի չափով»։
Այսինքն, անկախ Ձեր հիմնական աշխատավարձի չափից, այն դեպքում, երբ դուք ներգրավում եք արտաժամյա աշխատանքի կամ գիշերային աշխատանքի կատարման, ապա գործատուն ուղղակիորեն պարտավոր է օրենքով սահմանված պահանջով Ձեզ վճարել հավելավճար։