Վլադիմիր Գասպարյանը նշանակումներ է կատարել

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը այսօր նոր նշանակումներ է կատարել: Մինչ այս տեղեկացրել էինք, որ զբաղեցրած պաշտոններից ազատվել են Կոտայքի, Շիրակի և Արագածոտնի մարզային վարչությունների պետերը:

Ոստիկանապետը Շիրակի մարզային վարչության պետ է նշանակել ոստիկանության գնդապետ Ս. Մարտիրոսյանին, Կոտայքի մարզային վարչության պետն է ոստիկանության գնդապետ Լ. Գրիգորյանը, իսկ Արագածոտնի մարզի ոստիկանապետ է նշանակվել փոխգնդապետ Ռ. Կիրակոսյանը:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության կայքից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել