Ոստիկանական համակարգում շարունակվում են պաշտոնակությունները

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նոր հրամաններ է ստորագրել, որոնցով պաշտոնակ է արել համակարգի մի շարք աշխատակիցների: Ոստիկանության լրատվության վարչությունից հաղորդեցին, որ Վլադիմիր Գասպարյանի նոր հրամաններով զբաղեցրած պաշտոններից ազատվել են Կոտայքի, Շիրակի և Արագածոտնի մարզային վարչությունների պետերը:

Բացի այդ, ոստիկանապետի հրամանով ազատվել է նաև Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բաժնի պետը:

Նոր նշանակումներ դեռ չկան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել