Արման Թաթոյանը ընտրվեց Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան

Ազգային ժողովում այսօր ավարտվեց Մարդու իրավունքների նոր պաշտպանի ընտրության գործընթացը: Թեկնածուն մեկն էր` Արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը, ում ԱԺ լիագումար նիստին էր ներկայացրել Հանրապետական խմբակցությունը:

Այսօր տեղի ունեցավ փակ և գաղտնի քվեարկություն: Պատգամավորները պետք է կողմ կամ դեմ քվեարկեին միակ թեկնածուին:

Արման Թաթոյանի թեկնածությանը կողմ էին 96 պատգամավորներ, դեմ` 7 -ը, անվավեր ճանաչվեց 4 քվեաթերթիկ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել