Երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալու համար անհրաժեշտ է

Նպաստը նշանակելու համար դիմողն անձամբ իր բնակության (հաշվառման) վայրի տարածքային բաժին է ներկայացնում`

1) դիմում, որում ներառվում են`

ա. դիմողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, բնակության (հաշվառման) վայրի հասցեն,

բ. նոր ծնված երեխայի կարգաթիվը (միաժամանակ մեկից ավելի երեխա ծնվելու դեպքում` նոր ծնված երեխաների թիվը և ընտանիքում երեխաների թիվը), անունը, ազգանունը, ծննդյան վկայականի (կյանքի չորս շաբաթվա ընթացքում մահացած երեխայի դեպքում` մահվան վկայականի) սերիան և համարը, բնակության (հաշվառման) վայրի հասցեն (բացառությամբ այն դեպքի, երբ նոր ծնված երեխան մահացել է կյանքի չորս շաբաթվա ընթացքում),

գ. նպաստի` ուղղակի վճարվող գումարը վճարելու եղանակը (կանխիկ կամ անկանխիկ), իսկ նպաստն անկանխիկ եղանակով վճարելու դեպքում` դիմողի բանկային հաշվի համարը,

դ. եթե դիմումը ներկայացվում է ընտանիքում երրորդ կամ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստի համար` պետական աջակցության (բանկային) հաշվի համարը.

2) դիմողի անձը հաստատող փաստաթուղթը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը.

3) նոր ծնված երեխայի ծննդյան վկայականը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը, իսկ կյանքի չորս շաբաթվա ընթացքում մահացած երեխայի դեպքում` մահվան վկայականը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել