Եթե ընտանիքում ունեք դպրոց գնացող երեխա, ապա կարող եք ստանալ նպաստ

«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 15–րդ հոդվածի համաձայն սահմանված է.

 Երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու միանվագ օգնության համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը դիմում է իր փաստացի բնակության վայրի տարածքային մարմին:

Երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու միանվագ օգնությունը նշանակվում է, եթե ընտանիքի չափահաս անդամներից մեկը դիմել է երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու տարվա օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսների ընթացքում, և ընտանիքը դիմելու ամսվա դրությամբ ունի ընտանեկան նպաստի իրավունք:

Երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու միանվագ օգնությունը նշանակվում է ընտանիքի՝ առաջին դասարան ընդունվող յուրաքանչյուր երեխայի համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել