Կարևոր տեղեկատվություն ՀՀ քաղաքացիների համար

Օրեր առաջ իրավաբան.net կայքում հրապարակել ենք իրազեկում` նվիրված մինչև 2015 թվականը 27 տարին չլրացած անձանց (տե՛ս), այժմ ներկայացնում ենք բոլոր դրույքաչափերը, որոնք ենթակա են վճարման ստորև առաջացած հանգամանքների առկայության դեպքում։

Ուշադրություն. ստորև շարադրված դրույքաչափերի հաշվարկման միավոր է 1000 դրամը (օրինակ` 100–ապատիկը 100.000 ՀՀ դրամն է)։

«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի 2–րդ հոդվածի համաձայն սահմանված է.

Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները, պարտադիր զինվորական ծառայության զորակոչին օրենքի խախտմամբ չներկայանալու պահից սկսած՝ յուրաքանչյուր չզորակոչված (խուսափած) զորակոչը դիմաց կարող են մուծել վճարներ` հետևյալ դրույքաչափերով.

1. Պարտադիր զինվորական ծառայություն
չանցած և 27 տարին լրացած զինապարտ
քաղաքացիները

նվազագույն աշխատավարձի
100-ապատիկի չափով

2. Պարտադիր զինվորական ծառայություն
չանցած և հետագայում պարտադիր զինվորական
ծառայությունից ազատվելու հիմքեր ձեռք բերած
զինապարտ այն քաղաքացին`
1) ով հանրապետական զորակոչային
հանձնաժողովի կողմից առողջական վիճակի
պատճառով ճանաչվել է զինծառայության համար ոչ
պիտանի` հանվելով զինվորական հաշվառումից

նվազագույն աշխատավարձի
30-ապատիկի չափով

2) ում հայրը (մայրը) կամ հարազատ եղբայրը (քույրը) մահացել
(զոհվել) է Հայաստանի Հանրապետության
պաշտպանության ժամանակ կամ զինված ուժերում
և այլ զորքերում ծառայողական պարտականություններ
կատարելու ժամանակ, և նա այդ ընտանիքի
միակ արու զավակն է՝ անկախ 27 տարին լրանալու հանգամանքից
0
3) ով ունի գիտական աստիճան (գիտության
թեկնածու կամ գիտության դոկտոր) և զբաղվում է
մասնագիտական, գիտական կամ
մանկավարժական գործունեությամբ
նվազագույն աշխատավարձի
50-ապատիկի չափով
4. Պարտադիր զինվորական ծառայություն
չանցած և հետագայում պարտադիր զինվորական
ծառայությունից ուսումը շարունակելու համար
տարկետում ստացած զինապարտ քաղաքացիները
նվազագույն աշխատավարձի
50-ապատիկի չափով
5. Պարտադիր զինվորական ծառայություն
չանցած և հետագայում ընտանեկան դրության
բերմամբ տարկետման իրավունք ստանալու հիմք
ձեռք բերած այն քաղաքացիները, ովքեր ունեն
նվազագույն աշխատավարձի
30-ապատիկի չափով
1) անաշխատունակ հայր և մայր կամ միայնակ
անաշխատունակ հայր կամ մայր, եթե նրանք չունեն
Հայաստանի Հանրապետության քաղաքացի
համարվող աշխատունակ, պարտադիր
զինվորական ծառայության մեջ չգտնվող այլ
զավակ (անաշխատունակ ծնողներ են`- ծերության կենսաթոշակի իրավունք տվող

տարիքի հասած հայրը և մայրը,

– առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ

հայրը և մայրը,

– դատարանի վճռով անգործունակ ճանաչված

հայրը և մայրը)

2) առանց մոր մեծացող երեխա.

3) երկու երեխա.

4) առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ կին.

5) առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ կամ դատարանի վճռով անգործունակ ճանաչված հարազատ քույր կամ եղբայր, եթե չկա նրա հետ բնակվող ընտանիքի անդամ համարվող աշխատունակ այլ անձ.

6) երկրորդ երեխայով կամ զույգ երեխայով վեցամսյա հղիության շրջանում գտնվող կին.

7) օրենքով չնախատեսված դեպքերում ընտանեկան դրության բերմամբ տարկետում ստանալու իրավունք

6. Պարտադիր զինվորական ծառայություն
չանցած և հետագայում 3 ու ավելի երեխա կամ
առանց մոր մեծացող 2 երեխա ունեցողները`
անկախ 27 տարին լրանալու հանգամանքից

0

7. Պարտադիր զինվորական ծառայություն
չանցած և հետագայում պարտադիր զինվորական
ծառայությունից առողջական վիճակի պատճառով
տարկետման իրավունք ստանալու հիմք ձեռք
բերած զինապարտ քաղաքացիները
նվազագույն աշխատավարձի
30-ապատիկի չափով

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել