Առավելագույնը որքա՞ն գործատուն կարող է պահել Ձեր աշխատավարձից, եթե այն չի գերազանցում 120.000 ՀՀ դրամը

Եթե Ձեր աշխատավարձը չի գերազանցում 120.000 ՀՀ դրամը, ապա գործատուն պահումներ կարող է կատարել հետևյալ չափով.

«Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 10–րդ հոդվածի համաձայն, եկամտային հարկը կազմում է 24.4 տոկոս, այսինքն` 120.000 ՀՀ դրամ աշխատավարձի դեպքում պահվող եկամտային հարկը չի կարող գերազանցել 29.000 ՀՀ դրամը։

Իսկ եթե դուք նաև հանդիսանում եք սոցիալական վճար կատարող` կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքի 5–րդ հոդվածի իմաստով, ապա Ձեր աշխատավարձից հավելյան պահվում է ևս 5 տոկոս, այսինքն` 6.000 ՀՀ դրամ։

Այսպիսով, եթե Ձեր աշխատավարձը մինչև 120.000 ՀՀ դրամ է, ապա գործատուն առավելագույնը կարող է պահել մինչև 35.000 ՀՀ դրամ գումար, իսկ Ձեզ վճարելու է մնացած 85.000 ՀՀ դրամը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել