Սրտի կաթված է ստացել Արդարադատության նախարարի տեղակալ Արսեն Մկրտչյանը (լրացված)

Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը սրտի կաթված է ստացել: Այս մասին Իրավաբան.net-ին հաղորդեցին «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնից, որտեղ ընդունվել է պարոն Մկրտչյանը: Մեզ նաև տեղեկացրին, որ նա ԲԿ է ընդունվել գիշերը: Այժմ պարոն Մկրտչյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Արդարադատության նախարարի տեղակալին բժիշկները ստենդավորել են, այս պահի դրությամբ նրա վիճակը գնահատվում է կայուն-լավ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել