Որքա՞ն պետք է վճարեք գույքահարկի համար

Շինությունների համար գույքահարկը հաշվարկվում է ստորև ներկայացված հետևյալ տարեկան դրույքաչափերով`

1) բնակելի նշանակության շինությունները, այդ թվում`

ա) անհատական բնակելի տունը` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով կառույցը,

բ) բնակարանը` բազմաբնակարան բնակելի շենքում ֆիզիկական անձանց բնակության համար նախատեսված, իրավունքների պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմնում առանձին ծածկագրով գրանցված և համարակալված տարածքը,

գ) այգետնակը (ամառանոցը)` այգեգործական զանգվածում հողամասի վրա կառուցված ամառանոցային շինությունը.

2) բազմաբնակարան բնակելի շենքը` մեկից ավելի բնակարաններ, ոչ բնակելի և ընդհանուր օգտագործման տարածքներ ունեցող շինությունը.

3) բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածքը` բազմաբնակարան շենքում բնակարան, հասարակական, արտադրական նշանակության շինություն չհամարվող, իրավունքների պետական գրանցումն իրականացնող լիազորված մարմնում առանձին ծածկագրով գրանցված և համարակալված տարածքը.

հարկման բազան

հարկի դրույքաչափը

մինչև 3 մլն դրամը ներառյալ հարկման բազայի 0 տոկոսը
3 մլն դրամից մինչև 10 մլն
դրամը ներառյալ
100 դրամ` գումարած հարկման բազայի 3 մլն
դրամը գերազանցող գումարի 0.1 տոկոսը
10 մլն դրամից մինչև 20 մլն
դրամը ներառյալ
7,100 դրամ` գումարած հարկման բազայի 10 մլն
դրամը գերազանցող մասի 0.2 տոկոսը
20 մլն դրամից մինչև 30 մլն
դրամը ներառյալ
27,100 դրամ` գումարած հարկման բազայի 20 մլն
դրամը գերազանցող մասի 0.4 տոկոսը
30 մլն դրամից մինչև 40 մլն
դրամը ներառյալ
67,100 դրամ` գումարած հարկման բազայի 30 մլն
դրամը գերազանցող մասի 0.6 տոկոսը
40 մլն դրամից ավելի 127,100 դրամ` գումարած հարկման բազայի 40
մլն դրամը գերազանցող մասի 1.0 տոկոսը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել