Ի՞նչ ծախսեր է անհրաժեշտ կատարել առաջին անգամ անձնագիր ստանալու համար

Եթե դուք առաջին անգամ եք ստանում անձը հաստատող փաստաթուղթ, ապա Ձեզ տրամադրվելու է ոչ թե անձնագիր, այլ նույնականացման քարտ` Հայաստանի Հանրապետության քաղաքացու ինքնությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ, որը նախատեսված է Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործելու համար.

Քաղաքացին նույնականացման քարտ ստանում է կամավոր` 16 տարին լրանալու օրվանից:

Քաղաքացին նույնականացման քարտ ստանալու մասին դիմումը ներկայացնում է ոստիկանության մարմին:

Նույնականացման քարտ ստանալու համար «Նունականացման քարտերի մասին» ՀՀ օրենքի 4–րդ հոդվածի համաձայն քաղաքացին ներկայացնում է`

1) դիմում.

2) անձնագիր կամ ծննդյան վկայական.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված` ինքնությունը հավաստող այլ փաստաթղթեր` սույն մասի 2-րդ կետով նշված փաստաթղթերը ներկայացնելու անհնարինության դեպքում.

4) զինվորական կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ կամ զինվորական հաշվառման փաստը հավաստող տեղեկանք (զինապարտները).

5) բժշկական բնույթի համապատասխան փաստաթուղթ` քաղաքացու կամ սույն օրենքով նախատեսված դեպքերում` ներկայացուցչի ցանկությամբ նույնականացման քարտում արյան խմբի և ռեզուսի վերաբերյալ տվյալներն առաջին անգամ ամրագրելու դեպքում.

6) պետական տուրքի վճարման անդորրագիր:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 14–րդ հոդվածի համաձայն նույնականացման քարտ ստանալու համար պետական տուրքը կազմում է բազային տուրքի 3–ապատիկը (3.000 ՀՀ դրամ)։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել