ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25–ի «Մանկական սնունդը և հարակից ապրանքներն ցածր գներով տրամադրելու կարգը սահմանելու մասին» թիվ 1105 որոշման համաձայն սահմանված է.
Մանկական սնունդը ցածր գներով (արժեքի 50 տոկոս զեղչ) տրամադրվում է`
1) բազմապտուղ (երկու և ավելի) հղիությունից ծնված ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված՝ 10.01-ից մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից յուրաքանչյուր տարի սահմանվող անապահովության սահմանային միավոր ունեցող երեխաներին.
2) ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված՝ 10.01-ից մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից յուրաքանչյուր տարի սահմանվող անապահովության սահմանային միավոր ունեցող ոչ ադապտացված կաթնախառնուրդ ստացող և սնուցման ծանր խանգարում ունեցող երեխաներին: