Որքա՞ն ժամկետով զինծառայողը կարող է ստանալ հերթական արձակուրդ

«Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի համաձայն սահմանված է.

Հերթական արձակուրդի տևողությունը սահմանվում է՝

1) մինչև 15 օրացուցային տարի ծառայած զինծառայողներինը՝ 30 օր.

2) 15-25 օրացուցային տարի ծառայած զինծառայողներինը՝ 40 օր.

3) 25 և ավելի օրացուցային տարի ծառայած զինծառայողներինը՝ 45 օր:

Զինծառայողներին հերթական արձակուրդը տրվում է օրացուցային տարվա ընթացքում՝ պետական լիազոր մարմնի ղեկավարի սահմանած կարգով և այդ իրավունքն ունեցող հրամանատարի (պետի) հրամանով:

Հերթական արձակուրդը պայմանագրային զինծառայողի խնդրանքով կամ պետական լիազոր մարմնի ղեկավարի որոշմամբ կարող է տրվել մաս-մաս:

Ռազմաուսումնական հաստատությունն ավարտած զինծառայողին հերթական արձակուրդը տրվում է ուսումն ավարտելու տարում:

Զինծառայող ամուսինների ցանկությամբ՝ նրանց հերթական արձակուրդը տրվում է միաժամանակ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել