1974 թվականի հունվարի 1–ից հետո ծնված անձինք մինչև կենսաթոշակային տարիքը լրանալը սոցիալական վճարը կատարում են հետևյալ չափերով.
1) աշխատավարձի՝
ա. 5 տոկոսի չափով, եթե աշխատավարձի ամսական չափը չի գերազանցում 500 000 դրամը,
բ. 10 տոկոսի և 25 000 դրամի տարբերության չափով, եթե աշխատավարձի ամսական չափը գերազանցում է 500 000 դրամը։
2) ձեռնարկատիրական եկամտի՝
ա. 5 տոկոսի չափով, եթե այդ եկամտի տարեկան չափը չի գերազանցում 6 000 000 դրամը,
բ. 10 տոկոսի և 300 000 դրամի տարբերության չափով, եթե այդ եկամտի տարեկան չափը գերազանցում է 6 000 000 դրամը։