Այդ դեպքում դիմում եք դատարան`իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման հայցով։
Իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման վերաբերյալ գործերը քննվում են դիմողի գտնվելու վայրի դատարանում, բացառությամբ անշարժ գույքը սեփականության իրավունքով տիրապետելու փաստը հաստատելու վերաբերյալ գործերի, որոնք քննվում են անշարժ գույքի գտնվելու վայրի դատարանում:
Իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման վերաբերյալ դիմումում պետք է նշվի, թե ինչ նպատակի համար է դիմողին անհրաժեշտ տվյալ փաստի հաստատումը, ինչպես նաև բերվեն դիմողի կողմից պատշաճ փաստաթղթեր ստանալու կամ կորցրած փաստաթղթերը վերականգնելու անհնարինությունը հաստատող ապացույցներ:
Դատարանն իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատում է միայն այն դեպքում, եթե դիմողը հնարավորություն չունի այլ կարգով ստանալու այդ փաստը հավաստող պատշաճ փաստաթղթեր կամ անհնար է վերականգնել կորցրած փաստաթղթերը: