Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 118–րդ հոդվածի համաձայն` օդային տրանսպորտով վտանգավոր նյութեր կամ առարկաներ փոխադրելու կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, և պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:
Նույն օրենսգրքի 119–րդ հոդվածի համաձայն սահմանված է, որ օդանավում գտնվող անձանց կողմից օդանավի հրամանատարի կարգադրությունները չկատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Օդանավից լուսանկարելու, կինոնկարահանելու և ռադիոակապի միջոցներից օգտվելու կանոնները խախտելը`
առաջացնում է նախազգուշացում, իսկ կրկնվելու դեպքում տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով: