Իրազեկում եկամտային հարկ և սոցիալական վճար վճարողներին

«Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքի 16–րդ հոդվածի համաձայն սահմանվում է, որ `

Գործատուն իրավունք ունի`

1) իր վարձու աշխատողներից և պայմանագրային եկամուտ ստացողներից պահանջելու և ստանալու ներկայացված տվյալները հաստատող փաստաթղթեր.

2) օրենքով սահմանված կարգով ճշտելու տեղեկատվական բազա ներառված` իր վարձու աշխատողներին և պայմանագրային եկամուտ ստացողներին վերաբերող տվյալները:

Գործատուն պարտավոր է`

1) օրենքով սահմանված կարգով և ժամկետներում լիազոր մարմին ներկայացնել օրենքով սահմանված անձնավորված հաշվարկ և գրանցման հայտեր.

2) իր վարձու աշխատողի և պայմանագրային եկամուտ ստացողի գրավոր դիմումի հիման վրա նրան անվճար տրամադրել լիազոր մարմին ներկայացրած նրա անձնական տվյալների կրկնօրինակը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել