2016 թվականի հունվարի 1–ից կփոփոխվի Եվրոդատարանի դիմումի ձևաթուղթը

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ 2016 թվականի հունվարի 1–ից ուժի մեջ կմտնեն Դատարանի կանոնագրքի 47–րդ հոդվածի փոփոխությունները, որոնք սահմանում են որոշ նախապայմաններ դատարան լրիվ և վավեր դիմում ներկայացնելու համար։

Նախատեսվող փոփոխություններից են`

եթե իրավաբանական անձը կամ կազմակերպությունը, օրինակ ընկերությունը, ասոցիացիան կամ ոչ կառավարական կազմակերպությունը դիմում է դատարան, ապա պետք է հնարավոր լինի իդենտիֆիկացնել այն անձանց, ովքեր լիազորված են դիմումատուին ներկայացնելու։ Այդ նպատակով, համապատասխան անձի անունը, կոնտակտային տվյալները և այլ իդենտիֆիկացնով տվյալները պետք է նշվեն դիմումի ձևաթղթում։

եթե դիմումատուն ներկայացված է իրավաբանի կամ այլ անձի կողմից, ապա ներկայացուցչի իդենտիֆիկացվող մանրամասն տվյալները պետք է արտացոլված լինեն դիմումի ձևաթղթում։

դիմումատուները և ներկայացուցիչները պետք է ստորագրեն լիազորությունների բաժինը ձևաթղթի։ Դիմումատուի ստորագրությունը ապահովում է անհրաժեշտ ապացույց առ այն, որ ներկայացուցիչը լիազորված է դիմումատուի անունից գործելու, իսկ ներկայացուցչի ստորագրությունը, որը հանդիսանում է նոր պահանջ, կապահովի ապացույցն առ այն, որ այդ անձը համաձայնվել է հանդես գալ դիմումատուի անունից։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Եվրոպական կոնվենցիայի կամ դրա կից արձանագրությունների խախտումները վկայակոչելու և դրանք մեկնաբանելու համար դիմումի ձևաթղթում ներկայումս նախատեսված 1 էջի փոխարեն, նախատեսվում է ավելացնել ևս մեկ էջ` կոնվենցիոն խախտումները ձևաթղթում վկայակոչելու համար ( ընդհանուր կլինի 2 էջ)։

Նախատեսվող փոփողություններին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։

2016 թվականի հունվարի 1–ից նոր փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո կթարմացվի նաև Եվրոպական դատարան դիմելու դիմումի ձևաթուղթը, որը նույնպես կկարողանաք գտնել Եվրոպական դատարանի պաշտոնական կայքէջում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել