Անշարժ գույքի առքուվաճառքի հետ կապված հարցերը կարգավորվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, որի 31–րդ գլխի 1–ին պարագրաֆում ամրագրված են հիմնական կարգավորումները։
Անշարժ գույքի առքուվաճառքի համար նախ անհրաժեշտ է կնքել պայմանագիր։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 470–րդ հոդվածի համաձայն` առուվաճառքի պայմանագրով կողմերից մեկը (վաճառողը) պարտավորվում է մյուս կողմին (գնորդին) որպես սեփականություն հանձնել (գույք) ապրանք, իսկ գնորդը պարտավորվում է ընդունել այդ ապրանքը և դրա համար վճարել որոշակի գումար (գինը):
Այդ գործարքը ենթակա է նոտրական վավերցման, իսկ գործարքից բխող իրավունքները ենթակա են գրանցման։