Որքա՞ն է կազմում զենք ձեռք բերելու համար գանձվող պետական տուրքի չափերը

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի համաձայն սահմանված է.

Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` յուրաքանչյուր միավոր քաղաքացիական զենք ձեռք բերելու համար`

ա) գազային զենքի (ատրճանակ կամ թմբուկավոր ռևոլվեր), անփող հրազենի, ազդանշանային զենքի համար (5 տարի գործողության ժամկետով կամ 5 տարով երկարաձգելու համար)

բազային տուրքի քառապատիկի չափով (4000 դրամ)

բ) ողորկ-երկարափող հրազենի կամ 7,5 ջոուլից ավելի փողային էներգիայով oդաճնշիչ զենքի համար (6 ամիu գործողության ժամկետով)

բազային տուրքի քառապատիկի չափով (4000 դրամ)

գ) որuորդական ակոuափող կամ համակցված հրազենի համար (6 ամիu գործողության ժամկետով)

բազային տուրքի վեցապատիկի չափով (6000 դրամ)

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել