«Շահութահարկի մասին ՀՀ օրենքում փոփոխությունների կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն սահմանվել է`
« (…) պահված (գանձված) շահութահարկի գումարը հարկային գործակալը պարտավոր է ոչ ռեզիդենտին եկամուտների վճարման եռամսյակին հաջորդող ամսվա 20-ից ոչ ուշ վճարել բյուջե: Ընդ որում, հարկային գործակալը պարտավոր է եռամսյակը մեկ` հաջորդ եռամսյակի առաջին ամսվա 20-ից ոչ ուշ, վերադաս հարկային մարմնի սահմանած ձեւով էլեկտրոնային եղանակով ներկայացնել ամփոփ հաշվարկ իր գտնվելու (հաշվառման) վայրի հարկային մարմին` անցած եռամսյակում ոչ ռեզիդենտներին վճարված եկամուտների, պահված եւ բյուջե վճարված շահութահարկի գումարների մասին»:
ՈՒշադրություն. կատարված օրենսդրական փոփոխությունը ուժի մեջ է մտնելու 2018 թվականի հունվարի 1–ից։