Ինչպե՞ս ամուսալուծվել առանց մյուս ամուսնու համաձայնության

«Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքի 34–րդ հոդվածով ամրագրված է հետևյալը.

Ամուսիններից մեկի կամ նրա կողմից լիազորված անձի դիմումի հիման վրա ամուսնալուծության պետական գրանցման ժամանակ դիմումում պետք է նշվեն հետևյալ տեղեկությունները.

ա) ամուսնալուծվել ցանկացող ամուսնու անունը, հայրանունը, ազգանունը, ազգությունը (նրա ցանկությամբ), ծննդյան վայրը և ժամանակը, քաղաքացիությունը, բնակության վայրը, կրթությունը, աշխատանքի վայրը և զբաղմունքը.

բ) ամուսնության ակտի գրառման տվյալները.

գ) այն ազգանունը, որը ամուսնալուծությունից հետո ընտրում է ամուսնալուծվել ցանկացող ամուսինը.

դ) ամուսնալուծվել ցանկացող ամուսնու անձը հաստատող փաստաթղթի տվյալները.

ե) ամուսնալուծության հիմքերը.

զ) ամուսիններից մյուսի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան վայրը և ժամանակը, քաղաքացիությունը, բնակության վերջին հայտնի վայրը.

է) անհայտ բացակայող կամ անգործունակ ճանաչված ամուսնու գույքի հավատարմագրային կառավարչի բնակության վայրը կամ այն քրեակատարողական հաստատության գտնվելու վայրը, որտեղ դատապարտված ամուսինը կրում է պատիժը.

ը) անհրաժեշտ այլ տեղեկություններ:

Ամուսնալուծության մասին դիմումի հետ միաժամանակ պետք է ներկայացվեն դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը (քաղվածքը)՝ ամուսիններից մեկին անհայտ բացակայող կամ անգործունակ ճանաչելու մասին կամ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի պատճենը (քաղվածքը)՝ ամուսիններից մյուսին երեք տարուց ոչ պակաս ժամկետով ազատազրկման դատապարտելու մասին:

Ամուսնալուծվել ցանկացող ամուսինը ստորագրում է ամուսնալուծության մասին դիմումը և նշում այն ներկայացնելու ժամանակը:

Ամուսնալուծության պետական գրանցումն իրականացվում է ամուսնալուծվել ցանկացող ամուսիններից մեկի կամ նրա կողմից լիազորված անձի ներկայությամբ:

ՔԿԱԳ այն մարմինը, որն ընդունում է ամուսնալուծության մասին դիմումը, եռօրյա ժամկետում պատիժը կրող ամուսնուն, անհայտ բացակայող կամ անգործունակ ճանաչված ամուսնու գույքի հավատարմագրային կառավարչին կամ խնամակալին, իսկ նրանց բացակայության դեպքում խնամակալության և հոգաբարձության մարմնին տեղյակ է պահում ամուսնալուծության մասին ստացված դիմումի, ամուսնալուծության պետական գրանցման ժամանակի և ամուսնալուծությունից հետո ընտրված ազգանվան մասին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել