Հողի հարկի մասին ՀՀ օրենքի համաձայն` կազմակերպությունները հաշվարկված հողի հարկի կիսամյակային գումարները սույն հոդվածով սահմանված կարգով համապատասխան բյուջե են վճարում յուրաքանչյուր կիսամյակ` մինչև տվյալ կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:
Ֆիզիկական անձինք հողի հարկի տարեկան գումարը սույն հոդվածով սահմանված կարգով համապատասխան բյուջե են վճարում երկու հավասար մասերով, մինչև հաշվետու տարվա նոյեմբերի 15-ը (ներառյալ) և մինչև հաջորդ տարվա ապրիլի 15-ը (ներառյալ):
Հողի հարկի գումարը վճարվում է`
ա) համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի համար՝ հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե.
բ) համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողամասերի համար՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե: