Ի՞նչ փաստաթղթեր ներկայացնել երեխայի խնամքի նպաստ ստանալու համար

«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 28–րդ հոդվածի համաձայն սահմանված է.

Երեխայի խնամքի նպաստ ստանալու համար ծնողը դիմում է տարածքային կենտրոն և ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

1) դիմում, որում ծնողը լրացնում է իր ընտանիքի բնակության վայրի տվյալները (հասցեն, կացարանը), իր անձը հաստատող փաստաթղթի տվյալները, իր և երեխայի հանրային ծառայությունների համարանիշի կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը, ինչպես նաև նպաստի վճարման եղանակը (կանխիկ կամ անկանխիկ).

2) երեխայի ծննդյան վկայականի պատճենը.

3) տեղեկանք գործատուից իր` մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու մասին.

4) անհրաժեշտության դեպքում դիմողը ներկայացնում է նաև խնամակալության մասին փաստաթուղթը և դրա պատճենը:

Երեխայի խնամքի նպաստը նշանակվում է երեխայի խնամքի նպաստի իրավունքը ծագելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե ծնողը դիմել է ոչ ուշ, քան իրավունքը ծագելուց հետո՝ 12 ամսվա ընթացքում:

Երեխայի խնամքի նպաստը նշանակվում է դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե ծնողը դիմել է երեխայի խնամքի նպաստի իրավունքը ծագելուց հետո՝ 12 ամիս անց:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել