Հայաստանի Հանրապետությունում սոցիալական վճարներ են կատարում՝
1) 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված վարձու աշխատողները, նոտարները, անհատ ձեռնարկատերերը.
2) մինչև 1974 թվականը ծնված վարձու աշխատողները, նոտարները, անհատ ձեռնարկատերերը, եթե օրենքով սահմանված կարգով ներկայացրել են «կուտակային կեսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմում.
3) ինքնազբաղված անձինք` անկախ տարիքից, ովքեր սույն օրենքով սահմանված կարգով ներկայացրել են կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմում 1-ին կետի հիման վրա երբևիցե կատարել են սոցիալական վճար:
Անձը դադարում է սոցիալական վճար կատարելը, եթե՝
1) լրացել է նրա կենսաթոշակային տարիքը, և նա հարկային մարմին է ներկայացրել դիմում սոցիալական վճար կատարելը դադարեցնելու վերաբերյալ.
2) անձը օրենքով նախատեսված դեպքերում մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացնում է դիմում կուտակային կենսաթոշակ ստանալու վերաբերյալ: