Ե՞րբ է երեխայի հիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումն անվճար

Առողջապահության նախարարի 70–ն հրամանի համաձայն երեխաների` պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումը ներառում է.

 1) Մինչև 7 տարեկան և սոցիալապես անապահով ու հատուկ խմբերում ընդգրկված երեխաների հիվանդանոցային (այդ թվում վերականգնողական) բժշկական օգնությունը և սպասարկումը` հիվանդանոցային բուժում պահանջող դեպքերում,

2) Երեխաների հիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկում, անկախ նրանց սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերին պատկանելությունից,

ա. վերակենդանացման և անհետաձգելի բժշկական միջամտություններ պահանջող դեպքերում, համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի հոկտեմբերի 18-ի N 65-Ն հրամանով հաստատված հիվանդությունների և վիճակների ցանկի,

բ. ինֆեկցիոն (վարակիչ) հիվանդությունների դեպքում, որը ներառում է՝

բ1) տուբերկուլյոզով հիվանդների հիվանդանոցային, ինչպես նաև քրոնիկ հիվանդների երկարատև բժշկական օգնությունը և սպասարկումը` հակատուբերկուլյոզային դիսպանսերներում (կենտրոններում) և վերականգնողական առողջարանային բուժումը` հակատուբերկուլյոզային առողջարանում,

 բ2) ինֆեկցիոն (վարակիչ), այդ թվում աղիքային հիվանդությունների բուժում՝ ընդհանուր և մասնագիտացված ինֆեկցիոն պրոֆիլի հիվանդանոցներում (բժշկական կազմակերպությունների ինֆեկցիոն բաժանմունքներում),

գ. սեռական ճանապարհով փոխանցվող և մաշկային հիվանդությունների բուժում՝ համապատասխան պրոֆիլի բժշկական կազմակերպություններում,

դ. ախտորոշված չարորակ նորագոյացությունների (այդ թվում օնկոհեմատոլոգիական հիվանդությունների) բուժումը, ինչպես նաև սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված երեխաների հետազոտումը` ախտորոշման ճշտման նպատակով՝ մասնագիտացված բժշկական կենտրոններում,

ե. սուր հոգեկան հիվանդությունների բուժումը՝ հոգենյարդաբանական դիսպանսերներում, կենտրոններում, հոգեբուժական հիվանդանոցներում,

զ. հոգեկան խանգարումներով և վարքագծային շեղումներով երեխաների տևական մասնագիտական բուժումն ու խնամքը` «Ակադեմիկոս Ա. Հայրիյանի անվան Արմաշի առողջության կենտրոն» Փակ բաժնետիրական ընկերությունում, ՀՀ առողջապահության նախարարության «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» փակ բաժնետիրական ընկերության կազմում գտնվող մանկական հոգեբուժական դիսպանսերի ուղեգրմամբ,

3) դիսպանսեր հսկողության տակ գտնվող քրոնիկ հիվանդ երեխաների հիվանդանոցային (այն թվում առողջարանային) բուժօգնությունը, անկախ նրանց սոցիալական կարգավիճակից` բժշկական կազմակերպությունների տվյալ հիվանդությանը համապատասխան պրոֆիլի բաժանմունքներում,

4) նորածինների բժշկական օգնության և սպասարկման ու խնամքի կազմակերպումը, համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի դեկտեմբերի 3-ի N 78-Ն հրամանով հաստատված չափորոշչի,

5) հեմոդիալիզի և պերիտոնեալ դիալիզի անցկացումը՝ համապատասխան լիցենզիա ունեցող հիվանդանոցային բուժհաստատություններում, համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2015 թվականի հունվարի 30-ի N 112-Ա հրամանի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել