Ինչպե՞ս դիմել պետական նպաստ ստանալու համար

«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն սահմանված է.

Պետական նպաստ ստանալու համար քաղաքացին դիմում է իր բնակության վայրի՝ պետական նպաստտրամադրելու Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմին (այսուհետ` տարածքային կենտրոն):

Դիմողը տարածքային կենտրոնում հայտարարագրում է պետական նպաստի տվյալ տեսակի համար անհրաժեշտ տվյալները և ներկայացնում պահանջվող փաստաթղթերը:

Պետական նպաստը տրամադրում (նշանակում և դրա վճարումը կազմակերպում) է տարածքային կենտրոնը օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում:

Պետական նպաստների չափերը, դրանց նշանակման և վճարման կարգերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Պետական նպաստ տրամադրումը մերժում է, եթե

1) պետական նպաստի տվյալ տեսակի նշանակման համար օրենքով սահմանված հիմք(եր)ի բացակայության,

2) դիմողի կողմից անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը օրենքով պետական նպաստի տվյալ տեսակի նշանակման համար սահմանված ժամկետում չներկայացնելու,

3) պետական նպաստ ստանալու համար դիմողի կողմից ոչ հավաստի տվյալներ ներկայացնելու դեպքերում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել