Որո՞նք են ծննդի պետական գրանցման հիմքերը

«Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» ՀՀ օրենքի 14–րդ հոդվածի համաձայն` ծննդի պետական գրանցման հիմքերն են՝

ա) ծննդյան մասին սահմանված ձևի փաստաթուղթը՝ տրված բժշկական այն կազմակերպության կողմից, որտեղ տեղի է ունեցել ծնունդը.

բ) ծննդյան մասին սահմանված ձևի փաստաթուղթը՝ տրված բժշկական այն կազմակերպության կողմից, որը ցուցաբերել է բժշկական օգնություն ծննդի ժամանակ.

գ) ծննդյան մասին սահմանված ձևի փաստաթուղթը՝ տրված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բժշկական գործունեությամբ զբաղվող անձի կողմից՝ բժշկական կազմակերպությունից դուրս ծննդի դեպքում.

դ) ծննդյան մասին սահմանված ձևի գրավոր հայտարարությունը՝ տրված ծննդի ժամանակ ներկա գտնված անձի (անձանց) կողմից, և երեխայի առողջության մասին բժշկական կազմակերպության տված տեղեկանքը՝ բժշկական կազմակերպությունից դուրս և առանց բժշկական օգնություն ցուցաբերելու ծննդի դեպքում:

Եթե տվյալ անձը հայտարարություն տալու համար անձամբ չի կարող ներկայանալ ՔԿԱԳ մարմին, ապա տվյալ հայտարարության տակ դրված նրա ստորագրությունը պետք է վավերացվի նոտարական կարգով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել