Այս հարցը կարգավորվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով։
Այդ օրենսգրքի 82–րդ հոդվածի համաձայն հայցը հարուցվում է պատասխանողի բնակության (գտնվելու) վայրի դատարան:
Կարևոր է նշել, որ բոլոր այն դեքերում, երբ պատասխանողի դեմ, որի գտնվելու վայրն անհայտ է, հայց կարող է հարուցվել նրա գույքի գտնվելու վայրի կամ նրա բնակության (գտնվելու) վերջին հայտնի վայրի դատարան:
Ծանոթություն. այն դեպքում, երբ պատասխանողն ունի բնակության հասցե, սակայն դուք չգիտեք, թե կոնկրետ որն է այն, ապա փորձեք ճշտել հասցեն ընտրողների ռեգիստրի միջոցով սույն հղմամբ։