Վարորդական վկայական ստանալու քննություններ ընդունելու եվ վարորդական վկայական տալու կարգը, ինչպես նաև վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացման ենթակա փաստաթղթերի ցանկը սահմանելու մասին ՀՀ կառավարության N 1158-Ն որոշման համաձայն` կորած վարորդական վկայականի կրկնօրինակն ստանալու համար անձը քննական մարմին է ներկայացնում դիմում, անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, վերջինիս դեպքում` հաշվառման (փաստացի բնակության) վայրի նշումով տեղեկանքի հետ միասին, և դրանց պատճենները (պատճենները ներկայացվում են միայն տեսական քննության ժամանակ), բժշկական հավատարմագրման տեղեկանք, վարորդական իրավունքի կորցրած վկայականի կրկնօրինակը տալու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիր:
Կորած վարորդական վկայականի կրկնօրինակը տալու դեպքում տվյալները գրանցվում են վարորդական վկայականներ տալու մատյանում և անձին իր իսկ ցանկությամբ տրվում է ժամանակավոր վարորդական վկայական` մինչև 15 օր ժամանակով:
Փաստաթղթերը քննական մարմին հանձնելու օրվանից 15 օր անց, եթե քննական մարմնի կողմից կատարված հարցումներով պարզվում է, որ անձը զրկված չէ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, կամ նրա վարորդական վկայականը վարչական իրավախախտման փաստի կապակցությամբ չի գտնվում վարույթ իրականացնող մարմնում, կորած վարորդական վկայականի կրկնօրինակը տալու տրման համար տվյալները մուտքագրվում են համակարգիչ, որից հետո անձն անմիջապես լուսանկարվում է համակարգչային տեխնիկայի միջոցով, և նրան մեկ աշխատանքային օրվա ընթացքում հատկացվում է հերթական համարի վարորդական վկայական: