ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1074–րդ հոդվածի համաձայն սահմանված է.
Այլ անձի (աշխատողի` ծառայողական, պաշտոնեական կամ այլ աշխատանքային պարտականությունները կատարելիս, տրանսպորտային միջոցներ վարելիս և այլն) պատճառած վնասը հատուցած անձը հետադարձ պահանջի (ռեգրեսի) իրավունք ունի այդ անձի նկատմամբ` իր վճարած հատուցման չափով, եթե այլ չափ սահմանված չէ օրենքով:
Այսինքն, երբ Ձեր տրանսպորտային միջոցով պատճառվել է վնաս, իսկ հետո դուք` որպես սեփականատեր հատուցել եք այդ վնասը, ապա իրավունք ունեք հետարձ պահանջով դիմել այն անձին, ով փաստացի վարել է Ձեր տրանսպորտային միջոցը վթարի պահին։