Մինչև 12 տարեկան երեխաներին արգելվում է փոխադրել՝
1) բեռնատար ավտոմոբիլի թափքում (բացառությամբ ֆուրգոն թափքով ավտոմոբիլի).
2) մոտոցիկլի հետևի նստատեղին.
3) թեթև մարդատար ավտոմոբիլի`
ա. առջևի նստատեղին, եթե այն կահավորված չէ երեխաներին պահող հարմարանքով,
բ. հետևի նստատեղին` դրանց վրա տեղադրվող այլ հարմարանքների (բարձիկ և այլն) օգնությամբ` կառուցվածքով նախատեսված և կահավորված անվտանգության գոտիներով չամրակապված վիճակում:
Նշենք, որ տրանսպորտային միջոցների վարորդների կողմից վերը նշված փոխադրման կանոնները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում 5000 ՀՀ դրամի չափով: