Իրազեկում կանգառն արգելված վայրում կատարելու համար տուգանված քաղաքացիներին.նոր նախադեպային դիրքորոշում

Վճռաբեկ դատարանը ՎԴ/1570/05/14  գործով անհրաժեշտ է համարել անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումների շրջանակներում տեսանյութը կամ լուսանկարը բավարար են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասի դիսպոզիցիայում նկարագրված իրավախախտման փաստը հաստատված համարելու և նույն հոդվածի սանկցիայի կիրառմամբ վարչական պատասխանատվություն կիրառելու համար:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասի համաձայն՝ տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի և (կամ) կայանման կանոնները խախտելը, եթե կանգառ կատարելու անհրաժեշտությունը կապված չէ տրանսպորտային միջոցի տեխնիկական կամ վարորդի կամ ուղևորի առողջական վիճակի հետ` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

Վճռաբեկ դատարանն այդ գործով եզրահանգել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասի դիսպոզիցիայում նկարագրված իրավախախտման փաստը կարող է հաստատվել կամ հերքվել բացառապես «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, այդ թվում` վարչարարության հիմնարար սկզբունքների պահպանմամբ վարչական մարմնի կողմից իրականացված վարչական վարույթի ընթացիկ փուլում համապատասխան միջոցներ ձեռնարկելով, քանի որ միայն այդ փուլում է հնարավոր ձեռք բերել տեղեկություններ և ապացույցներ կանգառ կատարելու անհրաժեշտության հանգամանքների, մասնավորապես` արգելված վայրում կանգառ կատարելը տրանսպորտային միջոցի տեխնիկական անսարքության կամ վարորդի կամ ուղևորի առողջական վիճակի հետ կապված չլինելու վերաբերյալ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել