Ինչպե՞ս վերականգնել կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 24–րդ հոդվածի համաձայն` քաղաքացի-պահանջատիրոջ կողմից կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետը հարգելի ճանաչված պատճառներով բաց թողնելու դեպքում դատարանը կարող է այն վերականգնել:

Պահանջատերը բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին դիմումը ներկայացնում է կատարողական թերթ տված դատարան: Դատարանը դիմումը քննում է այն ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում: Պահանջատերը և պարտապանը պատշաճ ձևով տեղեկացվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ դիմումի քննության համար:

Դիմումի քննության արդյունքներով դատարանը կայացնում է որոշում:

Դատարանի որոշումը կարող է բողոքարկվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել