Անձնագրային և վիզաների վարչության Շենգավիթի անձնագրային բաժանմունքի տարածքում տեղադրված են տեսախցիկներ: Քաղաքացիների խոսքերով՝ այս հատվածում վարորդները հաճախ են հակադիր հոսքերն իրարից բաժանող գծանշումների պահանջները խախտելով մուտք գործում Գ. Նժդեհ փողոց կամ էլ փողոցից մտնում բաժանմունքի տարածք:
Այնպես որ բոլոր այն վարորդները, ովքեր խախտումով մուտք կգործեն բաժանմունք կտուգանվեն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով:
Համաձայն այս օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ կետի՝ տրանսպորտային միջոցների երթևեկության հակադիր հոսքերն իրարից բաժանող գծանշումների պահանջները չկատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով, այսինքն՝ 10 հազար ՀՀ դրամով: