Ե՞րբ կարող են դադարեցնել Ձեր ընտանեկան նպաստը

«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 15–րդ հոդվածի համաձայն սահմանված է.

Ընտանեկան նպաստ ստանալու իրավունքը դադարեցվում է՝

1) ընտանիքի անապահովության միավորն ընտանեկան նպաստի իրավունք տվող` ընտանիքի անապահովության սահմանային միավորից իջնելու դեպքում.

2) դիմողի կողմիցսահմանված ժամկետում տարածքային կենտրոն անհրաժեշտ փաստաթղթերը չներկայացնելու դեպքում.

3) ընտանեկան նպաստն անընդմեջ 3 ամիս անհարգելի պատճառով չստանալու դեպքում.

4) ընտանիքի կամ ընտանիքի անդամներից որևէ մեկի՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում կրկնակի հաշվառման դեպքում:

Ընտանեկան նպաստ ստանալու իրավունքը դադարեցվում է  նշված հիմքերի հայտնաբերման օրվան հաջորդող ամսվա 1-ից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել