Ովքե՞ր իրավունք ունեն բացառապես անվճար և արտոնյալ կարգով ստանալու բժշկական օգնություն

ՀՀ կառավարության թիվ 318–Ն որոշման հավելվածի համաձայն սահմանված է այն ցանկը, որի համաձայն այդ ցանկում գտնվող անձինքն ունեն անվճար և արտոնյալ կարգով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու, դրանք են`

1. Ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.00 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներ

2. 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձինք

3. 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք

4. 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք

5. Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ և նրանց հավասարեցված անձինք

6. Վերարտադրության տարիքի կանայք` հղիության, ծննդաբերության և հետծննդյան շրջանում

7. Մինչև 7 տարեկան երեխաներ

8. Հաշմանդամություն ունեցող երեխաներ` մինչև 18 տարեկան

9. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ` մինչև 18 տարեկան, և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք` 18-23 տարեկան

10. Մինչև 8 տարեկան և 12 տարեկան երեխաներ, ինչպես նաև 65 տարեկան և ավելի բարձր տարիքի անձինք` մասնագիտացված ստոմատոլոգիական բժշկական օգնության մասով

11. Հաշմանդամություն ունեցող անձանցից բաղկացած ընտանիքների երեխաներ` մինչև 18 տարեկան

12. Բազմազավակ (մինչև 18 տարեկան 4 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող) ընտանիքների երեխաներ

13. Մինչև 18 տարեկան` դիսպանսեր հսկողության տակ գտնվող երեխաներ

14. Միածնող երեխաներ` մինչև 18 տարեկան

15. Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի ուղեգրով լրացուցիչ բժշկական հետազոտության ենթարկվողներ

16. 14-15 տարեկան արական սեռի, նախազորակոչային և զորակոչային տարիքի անձինք (հիվանդանոցային բժշկական օգնություն, իսկ զորակոչային տարիքի անձանց` նաև հիվանդանոցային փորձաքննություն)

17. Զինծառայողներ և նրանց հավասարեցված անձինք, նրանց ընտանիքների անդամներ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներ, երկարամյա ծառայության կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողներ

18. Փրկարարական ծառայողներ և նրանց ընտանիքների անդամներ, կենսաթոշակի անցնելու կապակցությամբ ազատված փրկարարական ծառայողներ, հաշմանդամ դարձած փրկարարական ծառայողներ, ծառայության ընթացքում զոհված (մահացած) փրկարարական ծառայողների ընտանիքների անդամներ

19. Ձերբակալվածներ, կալանավորված անձինք և ազատազրկման դատապարտվածներ

20. Մանկատներում, ծերանոցներում և անօթևանների ժամանակավոր կացարաններում խնամվող անձինք

21. Բռնադատվածներ

22. Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներ

23. Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձինք

24. Ապաստան հայցողներն ու նրանց ընտանիքների անդամները

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել