Սահմռկեցուցիչ ահաբեկչական հարձակումներ Փարիզում. ավելի քան 150 զոհեր

Փարիզում նոյեմբերի 13-ի երեկոյան տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների  հետևանքով մինչև այս պահը զոհվել են 150-ից ավելի անձինք: Այդ մասին տեղեկացնում է theguardian-ը:

Աղբյուրը վկայակոչելով Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությանը, հաղորդում է, որ անձինք զոհվել են կրակոցների և պայթյունների հետևանքով, որից 112 հոգի զոհվել է «Բատակլան» համերգասրահում:

Կրակոցներ և պայթյուններ հնչել են նաև Stade de France մարզադաշտի շրջակայքում, որտեղ այդ պահին ընթացել է Ֆրանսիա-Գերմանիա ֆուտբոլային խաղը: Խաղին ներկա է գտնվել նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, որին  տարհանել են անվտանգ վայր:

Քիչ ուշ տեղի է ունեցել ֆրանսիայի կառավարության արտահերթ նիստ, որում Ֆրանսիայի նախագահը հայտարարել է երկրում  արտակարգ դրություն մտցնելու և Ֆրանսիայի սահմանները փակելու մասին:

Ելույթով հանդես է եկել ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման, ով իր խոսքում Փարիզի ահաբեկչական հարձակումը որակել է ամբողջ մարդկության դեմ ուղղված հանցագործություն և վստահեցրել է, որ ԱՄՆ-ը Ֆրանսիային այս հարցով կտրամադրի համակողմանի աջակցություն:

Փարիզի դատախազը քիչ առաջ հաղորդել է ևս հնարավոր 5 ահաբեկիչների ոչնչացման մասին: 2 ահաբեկիչների մահվան մասին հաղորդվել էր ավելի վաղ` «Բատակլան» համերգասրահի գործողության ժամանակ:

ըստ ԶԼՄ-ների հրապարակումների Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների կատարման պատասախանատվությունը իր վրա է վերցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել