Ցանկանում ենք Ձեզ իրազեկել, որ ՀՀ Կառավարության 2006թ.-ի նոյեմբերի 23-ի թիվ 1769-Ն «Ճանապարհապարեկային ծառայության իրականացման կարգը սահմանելու մասին» որոշման 23-րդ կետի համաձայն սահմանվում, որ արգելվում է Հայաստանի Հանրապետությունում չափաբանական ստուգում չանցած կամ ժամկետանց ստուգման վկայականով կամ չսերտիֆիկացված չափիչ միջոցների կիրառումը։
Այսինքն, այն արագաչափը, որը չի համապատասխանի վերը նշված չափանիշներին, ապա վերջինիս ֆիքսված արագության չափը հիմք չի կարող հանդիսանալ Ձեզ տուգանելու համար։